Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. տեսանյութ

Երեկ՝ հունիսի 22-ի երեկոյան, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցում 100-ից ավելի տան բնակիչներ հավաքվել էին գյուղի ծայրամասում գտնվող «էլեկտրապադստանցիայի» մոտ և ուզում էին հասկանալ, թե ինչու է միշտ մի թեթև քամու պատճառով գյուղի մեծ մասի տներում էլեկտրաէներգիայի լարերի կարճ միացման պատճառով բնակիչները վնասներ կրում: Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պաշտոնյաները թողես միայն ամպագոռգոռ հայտարարություններով լվացեն մեր ուղեղները: Ամեն մի փոքր քամու ժամանակ փաստի առաջ ենք կանգնում: 100-ից ավելի տների էլեկտրատեխնիկաները՝ սառնարանները, համակարգիչները բաքսիները ամբողջովին շարքից դուրս են եկել: Երեկ կայծակ չի եղել, սակայն ուժեղ քամին «էլեկտրապադստանցիայի» լարերը խառնել է իրար, ինչի պատճառով էլ սաղս տուժել ենք: Մենակ մեր վերքին դարման ա եղել Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ում հորդորով չենք դիմում ծայրահեղ միջոցի ու նաև չենք ստիպում կառավարությանը , որ հենց էսօր գան ու մեր հարցերը լուծեն, սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին խնդրում ենք, որպեսզի իր հսկողության տակ վերցնի մեր խնդիրը ու պարտավորեցնեն պատկան մարմիններին, որ վերջապես մտածեն մեր մասին ու ոչ միան կատարեն կրած վնասների փոխհատուցում, այլև սովետի տարիներից իրենց դարն ապրած էլեկտրասյուները փոխեն, սյուներ, որոնց մի մասը ամբողջովին փտել է, մի մասը՝ թեքվել ու որպես լուրջ վտանգ կախվել է գյուղացիների տների վրա: Եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չլուծվի, ապա չենք պատկերացնում, թե ինչ հետևանք կունենա շրջվելու պատճառով»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Հ. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն արդեն խոսել է էլեկտրացանցի պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են , որ գրեթե բոլոր գյուղացիները կրած վնասի համար փոխհատուցում են ստանալու, բայց գյուղացիները նախկինում նմանատիպ դառը փորձերն ունենալով, ասում էին. «Էլեկտրացանցին չենք հավատում: Հերթական անգամ մեր ականջներին լափշա են կախելու: Մեր հույսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է: Անգամ չենք հավատում Արագածոտնի մարզպետարանին, քանի որ 3 ժամից ավել է ահազանգել ենք մարզպետարան, սակայն նրանք դարձել են Նոյի ագռավ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիները նաև խնդրում էին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, որպեսզի գյուղի գլխավոր ճանապարհին մի քանի արհեստական անհարթություններ դնեն, որպեսզի որոշ վայ վարորդներ, ովքեր սիրում են լիխաչություն անել ու իրենց դնում են Շումախերի տեղ, մեծ արագությամբ չվարեն մեքենաները, քանի որ նշված ճանապարհին բազմաթիվ ավտովթարներ ու վրաերթեր են տեղի ունեցել այդ թվում՝ ողբերգական: Գյուղացիները կրկին անգամ հույսվ ու հավատով դիմում են Տարածքային կառավարման նախարարությանը, հավատալով, որ իրենց բարձրացված խնդիրներին օպերատիվ լուծում կտրվի:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am