Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան: Բանաձևը նաև առաջարկում է Գլխավոր ասամբլեային օրակարգ մտցնել Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամողջական դուրսբերման հարցը:
