Ստեղծվել է «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցությունը
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը այսօր հիմնադիր համագումարում հայտարարեց «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին: Խաչիկ Ասրյանը նշեց, որ կուսակցությունը շարունակելու է հայրենիքի պաշտպանության և երկրի ներքին կայունությանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև իրենք կապահովեն իրենց ներկայացվածությունն Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
