Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար

Ռազմական ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներն ահազանգում են՝ իշխանափոխությունից հետո համակարգում ոչինչ չի փոխվել, շարունակվում են կոռուպիցոն դրսևորումները, աշխատողների իրավունքների կոպիտ ոտնահարումները, իսկ աշխատողների շրջանում տիրում է վախի մթնոլորտ: Factor.am-ին ահազանգած ՌՈ ներկա և նախկին աշխատակիցները հենց վախի մթնոլորտը մատնանշելով չցանկացան ներկայանալ, սակայն ուշագրավ դրվագներ պատմեցին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և նրա գործունեության մասին: Օրինակ, այն, որ ավելի քան մեկ տարի առաջ ՌՈ պետ նշանակված Արթուր Բաղդասարյանը պաշտոնին նշանակվել է Սերժ Սարգսյանի այն ժամանակվա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի, հանրությանն առավել հայտնի՝ «Սերժի Վաչոյի» միջամտությամբ: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը պաշտոնը ստանձնելուց հետո Պարետային ծառայության պետ է նշանակել իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող գնդապետ Գագիկ Ղուկասյանին: Մեզ ահազանգած քաղաքացիների պատմելով՝ նշանակման օրվանից Բաղդասարյանն երթևեկում է նախագահականի համարանիշներով: ««303UU02» համարներն արդեն մեկ տարի է՝ դրել է իր սեփական «Lexus»-ի վրա, ման է գալիս»,- նշեց ՌՈ աշխատակիցը՝ նկատելով, որ տվյալ պաշտոնյան, ըստ օրենքի, պետք է երթևեկեր ՊՆ համարանիշներով: Բացի այդ, մեր զրուցակիցները հայտարարեցին կոռուպցիոն գործարքների մասին, որոնք մինչ այժմ էլ պահպանվում են Ռազմական ոստիկանությունում: «Հաշվի չեն առնում մարդկանց աշխատանքային ստաժը, անցած ուղին, պայմանագրերը չեն ստորագրում  դրամական ակնկալիքների պատճառով: Աշխատող մարդկանց փորձում են նվաստացնել, ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում: Երեկոյան ժամերին իր օգնականները ոչ ադեկվատ վիճակում, այսինքն՝ ալկոհոլի ազդեցության տակ,  մտնում են վարչություն, անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ հնչեցնում աշխատակիցների նկատմամբ: Ծառայողական մեքենաներն օգտագործում են  նաև ոչ աշխատանքային ժամերին անձնական հարցերի համար»,- պատմեցին մեր զրուցակիցները՝ նշելով, որ տարբեր հաստիքների համար տարրբեր գներ են սահմանված՝ սկսած 1500 դոլարից մինչև 7 000 դոլար: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ հեղափոխությունից հետո միայն մի բան է փոխվել Ռազմական ոստիկանությունում, այն է՝ Արթուր Բաղդասարյանը կաշառք վերցնելիս ավելի զգույշ է գործում: Պնդելով, որ Ռազմական ոստիկանությունում կոռուպցիան չի վերացել, մեզ ահազանգած քաղաքացիները դիմում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «Թող պարոն վարչապետը փոփոխություն անի, նման կոռումպացված պաշտոնյաները տեղ չունեն մեր հասարակությունում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am