Դա ՀՀԿ-ի խարանը չէ, ժողովրդի խարանն է. Գալուստ Սահակյանը՝ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվածի մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը ոչ թե ՀՀԿ-ի խարանն է, այլ ամբողջ ժողովրդինը։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, թե այդ օրն առաջին անգամ է լսել, որ զինվորի հասանելիքն այլ նպատակով օգտագործվի։ «Դա մեր ամբողջ ժողովրդի ու բոլոր կուսակցությունների խարանն է, բոլորի համար անսպասելի երեւույթ է, ու պիտի սպասենք, տեսնենք իրավապահ համակարգն ինչ բնորոշում կտա։ Մանվել Գրիգորյանը, փաստորեն, հերոսի կոչում ուներ, եթե մարդը պատերազմի ժամանակ նման կոչում է ստացել ու ցանկացել է պատգամավոր դառնալ, ՀՀԿ ցուցակով դարձել է պատգամավոր։ Մի մտածեք, որ այսօր Ձեզ հետ խոսում եմ ու վաղը Ձեր մեջ վատ բան տեսնեմ, ուրեմն՝ ես եմ մեղավոր, այդ Դուք եք մեղավոր»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ իրեն վատ է զգացել այդ տեսանյութը դիտելիս։ «Կուսակցությունն ի՞նչ կապ ունի նման արարքների հետ։ Երբ ես լսեցի, մտածեցի՝ դա նորություն է, որ մարդիկ կարող են զինվորի հասանելիք կերակուրը տանեն՝ ինչ-որ բաների համար օգտագործեն։ Շատ միամիտ էի, շատ վատ զգացի»,- հայտարարեց Սահակյանը։ Նա ասաց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի եւ առանձին մարդկանց արարքը չի ստվերելու ՀՀԿ-ի հեղինակությունը։ Անկախ ամեն ինչից՝ մասնակցելու են հաջորդ ընտրություններին, եւ էական չէ, թե որքան քվե կստանան։ «Հանրապետականի էպոխան երբեք չի ավարտվի, ինչքան կա հայ ժողովուրդը, այնքան կլինի Հանրապետականը: Դրա համար հարկավոր է կարդալ մեր ծրագրերը, գաղափարախոսությունը, մերն այն միակ ծրագիրն է, որի ճանապարհով անցնելու է հայ ժողովուրդը»,- վստահեցրեց պատգամավորը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
«Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video) Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները Իրանը շատ ուժեղ քայլ արեց՝ հարվածելով հենց այդ օբյեկտներին․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի Էջմիածին այցից առաջ քաղաքային իշխանությունները հրապարակից հանել են Արցախի դրոշը. բլոգեր Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իրանը հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և խոցել դրանք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am