«Լիդիան Արմենիա»-ի «լավագույն տեխնոլոգիաներով» կառուցած խողովակաշարը՝ իրականում (տեսանյութ)

«Խողովակաշարը լինելու է շարժական և միայն առատ տեղումների ժամանակ է կիրառվելու, որպեսզի կարողանան տարանցել ջրահոսքերը»,- Econews.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ խոսելով «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության կողմից վերջերս «Արևաձուկ» ձկնաբուծարանին պատճառած վնասի մասին: Հիշեցնենք, որ օրերս Արփա գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կեղտաջրերի պատճառով: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետևանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: Վրույր Պեպանյանը մանրամասնեց, որ ընկերությունից տեսչական մարմնին հաղորդել են. «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ավարտին կհասցնի ընկերության լեռնահարթեցման տարածքից արտահոսող մակերևութային ֆիլտրացիոն ջրահոսքերի կառավարման ենթակառուցվածքների շինարարությունը, ինչն ամբողջովին կբացառի հետագա արտահոսքի նույնիսկ չնչին հնարավորությունը: Առաջիկա 3 շաբաթվա համար տեղադրվելու է այդ խողովակաշարը, որը լինելու է շարժական և կիրառություն է ունենալու միայն առատ տեղումների ժամանակ»: Ընկերության կառուցած վերոնշյալ խողովակաշարը նկարահանել է Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը, ով արդեն մի քանի անգամ տեսանկարահանում է թույլ տրված շեղումները: Տեսանյութում Շիրակ Բունիաթյանը ցույց է տալիս խողովակաշարը. որտեղից է այն սկիզբ առնում, դրա կառուցման անհարամարավետությունը, ինչպես նաև ուղղակի գետի քարերով կառուցված պատվարը: Այս միջոցառումները, ըստ նրա, խնդիրներ կառաջացնեն ձկների բնական միգրացիայի համար: Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարբերաբար ընդգծում է, որ ընկերությունն աշխատում է միջազգային բարձր ստանդարտներով և կիրառում է լավագույն տեխնոլոգիաները: Թե արդյո՞ք խողովակաշարը կառուցվել է նշված եղանակով կարելի է եզրակացնել՝ դիտելով տեսանյութը: Տեսանյութում նաև երևում է, որ խողովակաշարը, որից ենթադրաբար պետք է հոսեն պղտոր ջրեր, թափվում է ձկնաբուծարանին կից կառուցված ձկնուղու վրա, որը կառուցված է ձկների բնական միգրացիան ապահովելու համար: Հիշեցնենք նաև, որ այսօր՝ հունիսի 22-ին, տեղի բնակիչները կրկին փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am