Մոտ 1,5 միլիարդ դրամ` աշխատավայրում անվտանգության պայմաններ ապահովելու համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «2017թ. աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այս մասին կարդում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության մեջ: Այն ստացվել է ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների հիման վրա: Հազար աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0,6: 55 դժբախտ պատահարի արդյունքում նախորդ տարի տուժել է 57 քաղաքացի, որից միայն մեկն է եղել կին: Այդ 57–ից յոթը մահացել են: Դժբախտ պատահարների մեծ մասը՝ 20 դեպք, տեղի է ունեցել Սյունիքի մարզում: Պատահարների թվով երկրորդն է Լոռու մարզը, որտեղ գրանցվել է 14 նման դեպք: Թե ինչու են դժբախտ պատահարներն ավելի շատ այս երկու մարզերում, պարզ է դառնում ուսումնասիրության հաջորդ աղյուսակից: Դժբախտ պատահարներից 37–ը տեղի են ունեցել հանքերում, իսկ, ինչպես հայտնի է, Սյունիքն ու Լոռին Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հիմնական կենտրոններն են: Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում 2017 թ. տուժել է 36 քաղաքացի, մեկը՝ մահացել: Փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում դժբախտ պատահարի 8 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 9 քաղաքացի, 3–ը՝ մահացել: 2017 թ. ընթացքում դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերություն, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության, տեղեկատվության և կապի ոլորտներ: Դժբախտ պատահարների հետևանքով Լոռու և Սյունիքի մարզերում 1–ական տղամարդ դարձել է III խմբի հաշմանդամ: Սյունիքի մարզում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել մեկ դժբախտ պատահար, որի արդյունքում տուժել է մեկ տղամարդ: Դժբախտ պատահարի հետևանքով շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը 2017թ. կազմել է 2 միլիոն 13 հազար 400 դրամ: 2017 թ. աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը կազմել են 119 միլիոն 500 հազար դրամ, որից 24 միլիոն 100 հազար դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի, 30 միլիոն 600 հազար դրամը կորցրած աշխատավարձի փոխհատուցման, 13 միլիոնը միանվագ նպաստի, 15 միլիոն 900 հազար դրամը բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, ևս 35 միլիոն 900 հազար դրամը՝ այլ ծախսերին: 2017 թ. աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1 միլիարդ 464 միլիոն 500 հազար դրամ, որից 840 միլիոն 500 հազար դրամը հատուկ արտահագուստի ձեռքբերման, 565 միլիոնը՝ անհատական պաշտպանության միջոցառումների, իսկ 89 միլիոն 400 հազար դրամն էլ՝ այլ ծախսերի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am