Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է/տեսաշար/

Հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։ Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են բժշկական օգնությունից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի մարզի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։ Վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ու արդեն դեպքի վայր ժամանած ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «սնարյադներով» ու երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել։ Ռազմական ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը․ Արա Պողոսյան Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան Ֆեյսբուքյան ֆեյք սիրո և աջակցության փոխարեն Փաշինյանը Արմավիրում «թարս չափալախ» ստացավ․ Արթուր Սուքոյան Ամերիկացի պաշտոնյայի վտանգավոր հայտարարությունը Բաքվում․ Սուրեն Սուրենյանց (video) Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պերեեզդնոե բնակավայրը Փաշինյանը սեփական որդուն օկուպանտ դարձրեց. Վլադիմիր Մարտիրոսյան Իրանի պատվիրակությանն արգելվել է այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց Նիկոլի օլիգարխը 7 տարում աշխատել է 70 միլիարդ․ Երվանդ Բոզոյան (video) Վաչագան Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ով վատ բան ասի, «թուրքահպատակ շատ տղա է»․ Վարդան Ղուկասյան Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան Բերել թափել են ստեղ, չգիտեն՝ ով որտեղ ա․ Ստեփանակերտը մնաց հուշերում (video) Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին Հենց այդ առավոտ ինչ կանեն Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) ԱԺ-ում հերթական պարգևավճարներն են ստացել Հոր դին հայտնաբերվել է դաշտում. 30-ամյա տղան կալանավորվել է Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդում է Նիկոլի պետական համակարգը․ Երվանդ Բոզոյան (video) 21-ամյա երիտասարդը դանակահարել է 29–ամյա տղամարդուն և ձեռքը վնասել Կառավարությունը ե՛ս եմ․․․Ե՛ս եմ, ամեն ինչի պատասխանատուն ե՛ս եմ․ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում․ Ամիրբեկով Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ «Հետք» Միջազգային մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am