Ալիևը Նախիջևանից հասավ Լաչին

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Պարզվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ՊՆ-ի առջև խնդիր է դրել ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողությունների: «Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները, այդ թվում՝ պատրաստ է հոգեբանորեն», երեկ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այսինքն, փաստացի, Բաքուն պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք «ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի տարածքի խորքում գտնվող օդային և ցամաքային թիրախները»:  Սա ուղիղ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարար Հասանովը նաև նշել է, որ հունիսի 26-ին նախատեսված զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել: Նկատենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Զաքիր Հասանովը, պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հստակ նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին: «Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե՝ «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»: Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, վերջին օրերին հայտարարել է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է, ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես ադրբեջանական տարածքում: Երեկ Հասանովը նաև ասել է, թե բացի Նախիջևանի սահմանին հողատարածք «ազատագրելուց», ադրբեջանական զինված ուժերն այժմ «կարողանում են վերահսկել նաև Լաչին տանող ճանապարհը»: «Դա տակտիկապես կարևոր գործողություն էր, որն իրականացվել է մեր բանակի կողմից, և ես գոհ եմ արդյունքներից: Մենք վերահսկողության տակ վերցրինք Լաչին տանող ճանապարհը»,- Հասանովի այս խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» լրատվական գործակալությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններին, շնորհավորել է վերջինիս «սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ»: Մինչ պաշտոնական Երևանը հեգնում է ադրբեջանական բանակի ձեռքբերումների մասին պնդումները, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն ազդարարում է փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ծրագրի մասին: «Մեծ վերադարձ»՝ այսպես է կոչվում Ադրբեջանի կառավարության մշակած «համակողմանի ծրագիրը», որով նախատեսվում է ադրբեջանցի փախստականներին կամավոր հիմունքներով վերադարձնել «հարազատ վայրեր»: Ադրբեջանի կայքերը ողողված են «հաղթական» ռեպորտաժներով՝ Նախիջևանյան հայտնի «իրադարձություններով»՝ քարոզչական ակնհայտ ենթատեքստերով: Ալիևն, ակնհայտորեն նախապատրաստվում է պատերազմի՝ դրա համար արդեն իսկ «հաղթական» հիմքեր ստեղծելով: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am