Շմայսը՝ Նիկոլ Փաշինյանի ֆան-ակումբի անդամ

Հավանաբար անցյալ կյանքում Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը Նիկոլ Փաշինյանի մոլի ֆանատներից է եղել, եւ այդ նկրտումները ի հայտ են գալիս նաեւ հիմա: Գուցեեւ այդ ֆանատիզմն էր պատճառը, որ նախորդ գումարման Ազգային ժողովում Շմայսը որեւէ անգամ անտարբեր չէր անցնում Փաշինյանի ելույթների կողքով, չէր կարողանում շատերի պես անտեսեր ընդդիմադիր գործչի սուր քննադատություններն ու ելույթները ու երբեմն-երբեմն բռնվում էր բանավեճի, այն էլ այնքան կրքոտ ու բուռն, որ դեռ երկար կհիշվեն: Օրինակ՝ <<Արան դու ես արա, քո պապաններն են արա>>  միջադեպերից մեկի ժամանակ Փաշինյանը կերցրել էր նրան:  Հենց այդ բուռն սիրուց դրդված էր, որ քաղաքացիական անհնազադության օրերին Շմայսը կրկնեց Փաշինյանի ձեռագիրը ու նրա ոճով փակեց մայրուղի,որպեսզի թույլ չտա հարազատ Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք Երեւան: Բայց եթե նախկինում այդ սերը քողարկված էր ու ծածուկ, ապա հիմա Շմայսը որոշել է, որ սերը գաղտնի չի պահելու ու այդ մասին խոստովանեց ի լուր աշխարհի: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, եր ԱԱԾ-ն երեկ խուզարկություն իրականացրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորի առանձնատանը, խուզարկությունից հետո էլ Շմայսին տարան ԱԱԾ ու բաց թողեցին մեկ օր անց: Այն, ինչ պատահեց հետո, շատ հուզիչ էր: Դուրս գալով ԱԱԾ մեկուսարանից ՀՀԿ-ի ամենաօդիոզ դեմքերից մեկը սկսեց երգել Նիկոլ Փաշինյանի ժամանակների երգը: Մովսիսյանը փայլատակող աչքերով տեսախցիկների առջեւ իր գոհունակությունը հայտնեց ԱԱԾ-ից ու նրա  աշխատանքից։ «Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը»,- ասաց  Մովսիսյանը՝ շարունակելով. «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին»։ Իհարկե, դժվար է իջնել նրա մակարդակին ու համապատասխան տրամաբանությամբ  բացատրել, որ ներխուժումը չի կարող օրինական լինել, առավել եւս՝ շնորհքով, և, եթե նա այդքան ջանասիրաբար փորձում է պաշտպանել ԱԱԾ-ին, գոնե ավելի համարժեք բառեր պետք է ընտրեր: Բայց նրա սերն ինքնամոռաց է, նա սիրում է կուրորեն ու պատրաստ է օրերով ճամարտակել ԱԱԾ-ի օրինական գործելաոճի մասին, «Օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, ամբողջ գյուղը տակնուվրա էր եղել, իմ կամքով ու օրենքով սահմանված կարգով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին։ Շնորհակալ եմ նաև, որ ԱԱԾ-ն շատ պրոֆեսիոնալ արել է իր գործը և ամեն ինչ արել է օրենքի տառին համապատասխան: Ինչ որ ունեցել եմ ամբողջը հանձնել եմ օրինապահ մարմիններին` մնացածը արդեն ԱԱԾ-ի որոշելիքն է, քննություն են իրականացնում»: Ինչպես տեսնում եք՝ պետք չէ զարմանալ, մարդն անկեղծ խոստովանում է, որ ԱԱԾ-ին է հանձնել բացառապես ամեն ինչ, ինչ որ ուներ,  անգամ քիչ, թե շատ ունեցած ուղեղը ու հիմա այսպես բոբիկ էլ դեմ չէ դառնալ Նիկոլ Փաշինյանի ֆան-ակումբի անդամ: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am