Դոն Պիպոն արեց իր սեւ, թե՞ ճերմակ գործը

Հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման թոփ թեման շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ սկանդալային բացահայտումը: Սակայն հիմա, երբ ջրերը կրքերը փոքր ինչ հանդարտվել են, պղտոր ջրերը զուլալվելուն են գնում, արժե որոշ արձանագրումներ անել Էջմիածնում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակի եւ նոր իշխանությունների վերաբերմունքի վերաբերյալ։ Դեռեւս Մանվել Գրիգորյանի աղմկահարույց ձերբակալությունից շաբաթներ առաջ Հայաստանի հոգեւոր քաղաք Էջմիածնում ոչ հոգեւոր, քրեական խժդժություններ էին տիրում։ Քաղաքը հայտնվել էր կրիմինալ տարրերի հեղափոխական մթնոլորտային ճնշման ներքո, այդ մթնոլորտը սուրբ քաղաքում ստեղծել էր Իտալիայում ապրող, բայց ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ով Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից ոգեւորված վերադարձել էր հայրենիք ու որոշել լուծել գեներալի ընտանիքի հետ ունեցած դարավոր վրեժը, քաղաքն ազատագրել նրանց լծից ու հաստատել իր իշխանությունը։ Տարիներ առաջ Գեներալ Մանվելի երեսից Էջմիածնից աքսորված Դոն Պիպոն, որը տարիների ընթացքում դարձել է խոշոր կարողության տեր ու լայն կապեր ունի Հայաստանի ու աշխարհի քրեական տարրերի հետ, հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչ է, ով հանդես է գալիս բարերարի անվան տակ։ Նրա անվան հետ բազում հանցավոր պատմություններ են մամուլի էջերում հայտնվել՝ թոխհրաձգություններ օրը ցերեկով, կրակոցներ, մահափորձեր, բիզնես խլել եւ այլն։ Սակայն սույն հեղինակությունը համարում էր, որ ինքն ավելի լավն է, քան գեներալ Մանվելը, վերադառնալով Հայաստան միանգամից գործի անցավ։ Մամուլում մի քանի շաբաթ լուրեր էին հայտնվում, որ Դոն Պիպոյի կողմնակիցները ահաբեկում են, ճնշում գեներալի կողմնակիցներին, ազատման դիմումներ պարտադրում, բայց արի ու տես ոչ նոր իշխանություններն էին ահազանգում սուրբ քաղաքում տիրող անառողջ մթնոլորտին, ոչ իրավապահները։ Նրանք անգործություն ցուցաբերեցին նույնիսկ հունիսի 14-ին, երբ կայացավ կրիմինալի համաքաղաքային խրախճանքը։ Հունիսի 14-ին Էջմիածնում բողոքի ցույցեր սկսվեցին Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ, որին ակամա մասնակցեցին գեներալի բռնապետությունից զզված քաղաքի բնակչությունը։ Հրապարակում վխտում էին Պիպոյի հաստավիզ ախռանիկները, անառողջ մթնոլորտը անգամ տեսանյութերից էր երեւում, բայց ինքնավստահ հեղինակությունը իրեն թույլ տվեց բողոքի ակցիային օգտագործել թավշյա հեղափոխության սիմվոլներն ու կարգախոսները։ Միայն հաջորդ օրը տուրք տալով քննադատություններին՝ վարչապետն անդրադարձավ այդ հավաքին՝ ասելով, որ թույլ չի տալու քրեական տարրերի ակտիվություն։ Իսկ, ահա, երկու օր հետո, երբ գեներալի որդին էր որոշել պատասխան հանրահավաքով ցույց տալ, որ վայելում է համաքաղաքացիների սերն ու հարգանքը, ԱԱԾ-ն եւ իրավապահները քաղաքը վերածեցին Սոդոմ-Գոմորի։ Խուզարկություններ սկսվեցին գեներալի տներում, իսկ հանգուցալուծումը բոլորիս է հայտնի։ Բնականաբար, խուզարկեցին նաեւ Դոն Պիպոյի տունը ու գրեթե միաժամանակ ձերբակալեցին նաեւ Պիպոյին, բայց ոչ թե թարմ ու նոր գործով, այլ տարիներ առաջ հարուցված գործի շրջանակներում։ Ինչով է բացատրվում Էջմիածնի երկու քրեական կլանների նկատմամբ ցուցաբերած խտրականությունը, դժվար է ասել, բայց տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ շուտով Պիպոն կհայտնվի ազատության մեջ, քանզի նրա նկատմամբ իշխանությունն առանձնապես սեւեռվածություն չցուցաբերեց, այլ ճիշտ հակառակը՝ պարզ դարձավ, որ նոր իշխանությունը Դոնի ձեռքերով կարողացավ լուծել գեներալի հարցերը, իսկ մոտ ապագայում որպես հատուցում գուցե թե ստանա քաղաքի կառավարումը: Անի Սահակյան

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am