Նախընտրական շոունե՞ր, թե օրինականության հաստատման փորձ

Նոր իշխանությունները կարծես մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել կասկածյալների, ի հայտ բերել չարաշահումներ, իրավապահների կողմից օպերացիա իրականացնել, և այդ բոլորի մասին տեղ հասցնել հանրությանը, երբեմն առանձնակի հերոսական շղարշով, ասես խնդիրը ոչ թե երկրում օրինականության հաստատումն է, այլ ցույց տալը, որ կարող են մուտք գործել ցանկացած փակ տարածք, հասնել ամենաանձեռնմխելի թվացող պաշտոնյաներին, տեռոր սկսել մինչեւ անգամ գողականների դեմ:
Բայց նոր իշխանությունների համապարփակ քայլերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բոլոր այս գործողությունների հիմքում արտահերթ ընտրություններն են, իսկ իշխանության թիրախում այն մարմիններն ու պաշտոնյաները, որոնք էական դերակատարներ են ընտրական պրոցեսներում: Ասենք, ով կպատկերացներ, որ մի օր խորհրդարանի ամենաընդդիմադիր պատգամավորը, ով ունեցել է ամենասուր ելույթները, կամ հայաստանյան ամենահամարձակ խմբագիրներից մեկը, որպիսին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կբարձրաձայներ <<հակապետական>> եթերի հարցը ու անանուն կքննադատեր հեռուստաընկերություններից մեկին: Ի՞նչ ասել է հակապետական՝ դավաճանե՞լ են երկրին, ռազմական գաղտնի՞ք են եթեր հեռարձակել, եթե այո, ապա օրենքով կարգավորված պատիժներ կան: Եվ ուրեմն, ի՞նչ կարիք կա հնչեցնել հակապետական եթերի հարցը: Արդյո՞ք սա օրինականության հաստատման գործընթաց է, թե պարզ գրաքննություն կամ ինքնագրաքաննության մղելու փորձ, որը օդ ու ջրի պես հարկավոր է նախընտրական Հայաստանին: Ում համար պարզ չէ, որ այսօր ականատեսն ենք մի պրոցեսի, որի տրամաբանական արդյունքը քաղաքական փոփոխություններն են, օրինակ ԱԱԾ-ն շաբաթներ առաջ այցի գնաց գործարար պատգամավորների առեւտրային կենտրոններ ու մի քանի օր չանցած մեկը մյուսի հետեւից գրեցին ՀՀԿ-ից դուրս գալու ազատման դիմումները: Ընտրություններին ձայն ապահովող ստորին օղակում գյուղապետերն են: Իշխանությունները չեն անտեսել նաեւ նրանց, եթե խոշոր քաղաքներում հարցերի լուծման հանրահավաքային տարբերակն է ակտուալ, ապա գյուղապետերի դեմ քրգործերի հաստափոր հատորյակներ են կարվում, 35-ի մասին հայտնի դարձավ այսօր:
Իրավապահ մարմինների թիրախում են նաեւ ընտրակամպանիայի կարկառուն ՀՀԿ-ականները, կամ մարզային իշխանիկները, որոնց խոսքը սեփական մարզում քննարկման առարկա չի կարող դառնալ, ինչպիսին էր Մանվել Գրիգորյանը: Մի քանի օր առաջ էլ զինաթափեցին ու խուզարկեցին Սերժ Սարգսյանի վերահսկողականի պետ Հովհաննես Հովսեփյանին, նա վերջին մի քանի ընտրություններին ՀՀԿ շտաբի կուրատորներից է եղել: Հակառակ պարագայում նախկին իշխանությունների դաշտում այնքան յուղոտ ունեցվածքի տեր մարդիկ կան, որոնց իրավապահները պարտավոր էին հիշել առաջնահերթությամբ: Մինչեւ դոլարային միլիարդատերերը վայելում են իրենց կասկածելի ծագման կարողությունները, իրավապահները ուշադրության տակ են վերցնում օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին, որոնք վերջին տարիներին սերտաճել էին նախկին իշխանության հետ ու ընտրություններին առանցքային դերակատարում էին ստանձնում՝ համակարգելով թաղի խուժանի գործողությունները: Ոստիկանությունը մի քանի տասնյակ գողերի ու գողականների տներ է խուզարկել, զենք-զինամթերք ու թմրանյութ առգրավվել, անկասկած հատորներով դոսիեներ է դրվել նրանց առջեւ այն պայմանով, որ խելոք չպահելու դեպքում բոլորը կհայտնվեն ճաղերի հետեւում:
Առաջիկայում նախընտրական մահակը կկախվի դեռ շատերի գլխին ու տեսարանների կարոտ հայ հանդիսատեսը հագուրդ կտա տարիներով չբավարարված իր կրքերին, արդյունքում կստեղծվի նոր Հայաստան, որտեղ նախկին իշխանության հպատակները կհպատակվեն ներկաներին ու օրինական Հայաստանի հաստատումը նորից միֆ կմնա:
Անի Սահակյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am