«Կոմպրոմիս» բառից կառավարությունում սարսափում են

Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր: Աջակիցների թվում էին նաև այդ նախագծի ամենաարմատական ընդդիմախոսները` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Ընդամենը հաշված օրեր առաջ նրանք անխնա հանդիմանում էին նախկին ու ներկա իշխանություններին, առաջինին օրենքը մշակելու, երկրորդին օրակարգ բերելու հարցում՝ պնդելով, թե այդ նախագիծը հրապարակ է բերվում անձամբ Գագիկ Ծառուկյանի դեմ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քվեարկության եւ իրենց փոփոխված դիրքորոշման մասին ասաց. «Այս նախագծի հետ կապված՝ «Ծառուկյան» խմբակցությունն ուներ որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանված են, փոխզիջումը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկել»: Ինչի շուրջ են կողմերը կոմպրոմիսի եկել, մտահոգիչ դրույթները ձևափոխվել են, Զոհրաբյանը բան չասաց: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե խոսքն ինչ փոխզիջումների մասին է, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել, և օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»: Հետաքրքիր է՝ կառավարությունն ասում է, որ ոչինչ էլ չի փոխվել, «Ծառուկյան» դաշինքն այլ բան է պնդում: Հավելյալ պարզաբանումով է հանդես եկել Նաիրա Զոհրանյանը՝ ասելով, որ կոմպրոմիսն այն է, որ բարեգործության սահմանումը տրվում է օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշումով.«Եթե դու ուզում ես ստանալ արտոնություն կամ բարեգործի մեդալ, միայն այդ դեպքում ես դիմում վարչապետի հանձնաժողովին։ Մնացած դեպքերում անում ես այնպես, ինչպես արել ես։ Մեզ համար դա կոմպրոմիս է»։ Որոշումից օրենք դարձնելու հարցի լուծումը տրվել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նիստում, հարցը բարձրացրել է Միքայել Մելքումյանը: Հակառակ պարագայում, երբ կառավարության լիազոր մարմնի հայեցողությանն էր թողնվում բարեգործության սահմանումն ու թույլատվությունը, մեծ էր լինելու խտրական վերաբերմունքը: Եթե այսօր վարչապետի համար կոմպրոմիս բառը խնդիր է ներկայացնում եւ քաղաքակիրթ ռազբորկայի են բռնկվում այդ հարցով դաշնակիցների հետ, ապա վաղը մյուս օրը նրանց կարող էր արգելել բարեգործություն անել: Անի Սահակյան

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am