Թավշյա հեղափոխությունն ու Թրամփի անտարբերությունը

Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն է անդրադարձել ամերիկյան The Hill պարբերականի վերլուծաբան Ալեքս Ջոնսոնը: «Այժմ, իշխանության են եկել բարեփոխիչներ, որոնք հնարավորություն ունեն ջատագովության տասնամյակները վերածելու քաղաքականության փոփոխության: Ահա թե ինչու, ավելի քան երբևէ ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար կարևոր է կանգնել նախկին քաղբանտարկյալ Փաշինյանի կողքին: Պահը կարող է ակնթարթային լինել, բայց այսօր նա ունի փոփոխությունների մանդատ», ըստ aravot.am-ի՝ գրել է Ալեքս Ջոնսոնը: Հեղինակը համարում է, որ հունիսի 7-ին ընդունված կառավարության ծրագիրը, որը մշակվել էր շարժման առաջնորդների հետ խորհրդակցության արդյունքում, պետք է ստանա և արժանի է ստանալու միջազգային հանրության աջակցությունը: ԱՄՆ կառավարությունը և մյուսները պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանը իրականացնել իր նոր ծրագիրը, արմատախիլ անել կոռուպցիան և զերծ պահել նախկին կառավարության պաշտոնյաներին նոր կառավարությունն ապակայունացնելու փորձերից: «Եվ արդեն որոշակի նշաններ կան առ այն, որ Միացյալ Նահանգները սկսել են ուշադրություն դարձնել այս հարցի վրա, գրում է վերլուծաբանը: Բարեբախտաբար, երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունների օրենսդիրները նամակ էին հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Մարք Գրինին՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին ուղղված օգնության ծավալները: Դա հեշտ կլինի անել, քանի որ ԱՄՆ-ը և USAID-ն պարզապես պետք է վերահասցեագրեն ռեսուրսները. ոչ մի նոր գումար պետք չէ աջակցելու նոր կառավարության ջանքերին՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն թափանցիկություն: Այնուամենայնիվ, համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվում Հայաստանում անցյալ ամիս տեղի ունեցած արագ և համեմատաբար ոչ բռնի իշխանափոխությանը»: Ամերիկացի վերլուծաբանը համարում է, որ ԱՄՆ-ը պետք է քայլ անի՝ թույլ չտալու Ռուսաստանին միջամտելու այս աճող ժողովրդավարական շարժմանը: «Հայաստանը պետք է լինի Թրամփի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ երկիրը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հաճախորդ պետությունը և ղեկավարվել է ավտոկրատների ու էլիտայի կողմից, որոնք թալանել են երկրի ռեսուրսները և քաղաքացիներին: Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերացումները նոր Հայաստանի մասին հստակ չեն՝ նա կարծես թե ցանկանում է պահպանել Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասի վրա: Գործելով արագ և վստահ՝ Պուտինը կարող էր վտանգի տակ դնել Հայաստանում ավելի քան 5000-անոց զորքի տեղակայումը և դրդել Հայաստանին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Եթե Հայաստանը շարունակի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, անհրաժեշտ կլինեն ուժեղ և համակարգված միջազգային ջանքեր՝ դիմակայելու Կրեմլի կողմից ավազակապետության անխուսափելի արտահանմանը Հայաստան»: Հետևաբար, հեղինակն իր լուծումն է ներկայացնում, որ հնարավորինս արագ ավելի մեծ ուշադրությունը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել կառավարությունը և բարելավել տնտեսությունը, ինչը նրա շատ հարևաններ, մասնավորապես Ուկրաինան և Վրաստանը, տապալեցին գունավոր հեղափոխություններից հետո: Ամերիկացի վերլուծաբանի պատկերացմամբ՝ «ԱՄՆ-ը մի քանի տարբերակ ունի իր արտաքին քաղաքականության գործիքակազմն աշխատեցնելու համար: «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» հիմնադրամն արդեն տարեկան 1.3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման համար: Այս ներդրումը պետք է ընդլայնվի և զուգորդվի նորարարչական փոխանակման ծրագրերիր հետ: ԱՄՆ Կոնգրեսն անցկացնում է մի քանի առանցքային փոխանակման ծրագրեր, որոնք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, եթե աքսելերացվեն Հայաստանի հետ: Ավելին, ԱՄՆ կառավարությունը պետք է քաղաքական զորակցություն ցուցաբերի բարձր մակարդակի հանդիպումների և հայտարարությունների միջոցով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է ԵԱՀԿ-ն: Աջակցության յուրաքանչյուր մեխանիզմ կարող է նաև անհրաժեշտ կերպով ազդել ընտրական օրենսգրքի փոփոխության վրա՝ ապահովելու օրինականություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Խնդիրը հիմա այն է՝ արդյոք ամերիկացի փոլիսմեյքերները և միջազգային հանրությունը հանդես կգան հանուն Հայաստանի ճակատագրի»: The Hill պարբերականի վերլուծությունը ուղենիշային է՝ մի քանի առումներով: Վերջին տարիներին, իսկապես, Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ այնպիսին է, որ կարելի է տպավորություն ստեղծել, որ Վաշինգտոնն էլ աստիճանաբար զիջում է Հարավային Կովկասը՝ Մոսկվային: Նույնիսկ արևմտյան արժեքներով առաջնորդվող Վրաստանում վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը: Ուկրաինան՝ բոլորի աչքի առջև է, այնտեղ որևէ դրական փոփոխությունների չբերեց արևմտյան աջակցությունը: Թրամփի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ՝ ֆինանսա-տնտեսական գործարքների, այժմ էլ նավթա-գազային ծրագրերի առումով, ակնհայտ է, և այստեղ հարց է ծագում՝ ինչով կարող է հետաքրքրել Հայաստանը՝ Վաշինգտոնին... Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ թավշյա հեղափոխության արդյունքում, կարող են արևմուտքից, մասնավորապես Միացյալ Նահանգներից աջակցության մեծացման գործոն դառնալ: Հետևաբար, դրա համար Հայաստանում բարեփոխումները պետք է իրապես արդյունավետ ու շոշափելի դառնան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am