Մեղադրանք՝«օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված: Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով: Հունիսի 21-ին Ա.Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 83 անգամ
Լրահոս
«Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video) Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները Իրանը շատ ուժեղ քայլ արեց՝ հարվածելով հենց այդ օբյեկտներին․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի Էջմիածին այցից առաջ քաղաքային իշխանությունները հրապարակից հանել են Արցախի դրոշը. բլոգեր Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իրանը հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և խոցել դրանք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am