Դատարանը որոշում կայացրեց «Սասնա ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանի ու Գեւորգ Իրիցյանի գործով
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 22-ին, դատավոր Արշակ Վարդանյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը: Նշենք, որ Իրիցյանի եւ Թամրազյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը:
