Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Մանե Թանդիլյանն ու Նիկոլ Փաշինյանը (video)
« Ինձ համար առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հասարակության համար»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նախարարի խոսքով՝ իրենք ունեն պայմանավորվածություն, ըստ որի պետք է վերանայեն պարտադիր կուտակայինի նախագիծը: Հարցին՝ արդյոք էմոցիոնալ որոշում էր հրաժարական ներկայացնելը, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ինձ անգամ մեղադրում են բացարձակ էմոցիոնալ չլինելու մեջ: Դա էլ վստահեցնում եմ՝ էմոցիոնալ որոշում չէր»: Մանրամասները՝ տեսանյութում.
