Ո՞րն է Վահան Կոստանյանի աշխատանքից ազատվելու դիմումի պատճառը
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու իր դիմումը պարզաբանել է՝ ֆեյսբուքում գրառում կատարելով. «Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։ Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամանակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են»։
