ԱԱԾ-ն որքան ոսկի է հայտնաբերել
Այսօր առավոտյան մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորներ են հայտնաբերվել: Araratnews.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ի խոսնակ Սամսոն Գալստյանը հերքեց ոսկու ձուլակտորներ հայտնաբերելու հետ կապված տեղեկատվությունը: Հավելենք, որ նշվում էր, թե խոսքը 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին:
