«Այստեղ միայն Մանվելի օրենքներն են գործում». Լյովա Երանոսյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը սոցկայքի իր էջում գրել է. 1994 թվականի փետրվարն էր: Արցախում ծանր ժամանակներ էին: Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում: Արցախում կար նաև սննդամթերքի պակաս: Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել: Կրտսեր եղբայրս՝ Հայկը Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը Նախիջևանի սահմանում էր: Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար: Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք: Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող Արցախցիներին: Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ: Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին: Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք: Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ: Ճանապարհին՝ Ստեփանակերտում մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը: Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ: Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց: Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին: Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա: Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ : Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է: Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով: Վերադարձա դպրոց: Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների ԿՈԲՐԱ կոչվող դիրքերում էի հանդիպել: Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք: Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում: Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով ասաց. - Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է: Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա, Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր: Դպրոցի մոտ վեց հոգի, քաղաքացիական հագուստներով, ինչ որ գործ էին անում: Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ: Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց. - Մանթաշի՞ց ես: - Այո,- պատասխանեցի ես,- մենք ծանո՞թ ենք: - Ոչ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ: - ՈՒրախ եմ,- ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը: Երիտասարդի անունը Արամ էր: Արամը պատմեց, որ ինքը, իր Կամազով Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները: Ավտոմատները նրա վրա պահելով, նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ: Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ: Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել: Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք: Նա երկար պատմում էր, թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում: Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին, վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել: Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց. - Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում: Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայս եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում: Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում: Չոր տախտակների վրա քնել չէր լինում: Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա: Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի: Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում: Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի: Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ: Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց. - Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես: Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ: Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին, ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք: Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս: Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց. - Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է: ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ: Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց. - Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել: Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ , երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ - առողջ է: Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ: Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը: Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել: Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է: Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը: Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս: Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին Հայկը զոհվեց: Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը: Հ.Գ. Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի: Երկիրապահում է աշխատում: Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին: Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ: Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ: Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք...»:

դիտվել է 479 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am