Հո Շմայս բռնելով չէ՞ արդարադատություն հաստատվում. ընդգրկված է նաև Տիգրան Մուկուչյանը. Նարինե Մկրտչյան
Մամուլի Ազգային Ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրել է. Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Քանի դեռ հայաստանյան ընտրակեղծիքների հավերժական և անմիջական վավերացնողները՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ, և ոչ միայն չեն պատժվել, այլև շարունակում են պաշտոնավարել (Գագիկ Հարություւնյանը՝ ընտանյոք հանդերձ), Հայաստանում ազատ, արդար, օրինական ընտրությունների անցկացման հույսը զրոյական է: Հո Շմայս բռնելով չէ՞ արդարադատություն հաստատվում:
