«Յանս»-ի նախկին հաշվապահը վերականգնել է 40 մլն ՀՀ դրամ

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը, ով մեղադրվում էր 25 մլն դրամի յուրացման մեջ, վերականգնել է 40 միլիոն ՀՀ դրամ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ռեստորանային համալիրի նախկին հաշվապահի պաշտպան Թամարա Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալը վերականգնել է 40 միլիոն ՀՀ դրամ և առկա է հիշյալ գումարի վերականգնման մասին ստացական, որում «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Սերգեյ Կարապետյանը գրառել է, որ ֆինանսական որևէ պահանջ չունի վնասը փոխհատուցվել է ամբողջությամբ: Իսկ ստացականը տրվել է դեռևս նախորդ տարի՝ 11.03.2017թ.: Հիշեցնենք, որ «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրվել են չարաշահումներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: