«Արայիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց Չեխովի դպրոցի անօրինականությունները». (video)
Այսօր կառավարության նախասրահում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց Չեխովի դպրոցում իրականացված մի շարք անօրինականությունները. «Տեսչական մարմինները չեն կարողացել Չեխովի դպրոց մուտք գործել, որովհետև տնօրենը դուռը փակել էր: Անգամ նշում են, որ դպրոցից զանգել և սպառնացել են, որպեսզի այդ դպրոցում ստուգումներ չիրականացվեն»: ԿԳ նախարարը ևս մեկ անգամ զգուշացրեց, որ դպրոցները պետք է համապատասխանեն օրենքով նախատեսված լիցենզիաներին: Մանրամասները՝ տեսանյութում.
