Ինչու է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն, որն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, այսօր առավոտյան մասնակցել է ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ «Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։ Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են», -Facebook-յան իր էջում գրել է նա։
