Այս անգամ՝ 3+3+3+3․ որոնք են լինելու կողմերի մոտեցումները

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, Ազգային ժողովի 4 խմբակցությունները երեքական մասնակիցներով սկսել են Ընտրական նոր օրենսգրքի քննարկումը: Հիշո՞ւմ եք, անցած խորհրդարանական ընտրություններից առաջ նույն թեմայով քննարկում էր անցկացվում 4 (իշխանություն) + 4 (ընդդիմություն) + 4 (հ/կ հատված) ձևաչափով: Հետո հ/կ հատվածն ինչ-որ բանից դժգոհ մնաց և դուրս եկավ բանակցություններից, իսկ ընդդիմությունը, կարծես թե, քննարկումների արդյունքներից դժգոհ չէր՝ տեխնիկական միջոցները, ցուցակների հրապարակումը կոչված էին ապահովելու քվեարկության արդար ընթացքը, ինչը և տեղի ունեցավ: Բայց ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ինչպես ասում են, «խփեցին փողով», ինչի հետևանքով մենք ունենք Ազգային ժողովի ներկայիս պատկերը: Փորձենք պատկերացնել, թե որոնք են լինելու կողմերի մոտեցումներն այս անգամ: ՀՀԿ-ն պայքարելու է, այսպես ասած, «ընտրատարածքային ռեյտինգային», այսինքն՝ իրականում ապաքաղաքական և թաքնված մեծամասնական համակարգի համար: Մնացած խմբակցությունները դրան կտրուկ դեմ են լինելու՝ ոմանք առաջարկելու են «համապետական ռեյտինգայինը», որը, գոնե առաջին հայացքից, առանձնապես վտանգ չի ներկայացնում: Բայց ինչպիսի ընտրակարգ էլ լինի, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում: «Ծառուկյան» դաշինքը պայքարելու է իր ղեկավարի՝ «բարեգործություն» անելու իրավունքի համար՝ հույս ունենալով, որ «բարեգործության» անվան տակ հնարավոր կլինի նյութապես շահագրգռել ընտրողներին: Բարեգործության մասին օրենքին ԲՀԿ-ականների բուռն դիմադրությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Ի դեպ, համեմատությունները Մանթաշովի հետ տեղին չեն: Թիֆլիսահայ բարերարը կուսակցություն չէր պահում և ընտրություններին չէր մասնակցում: ՀՅԴ-ն և «Ելքը» պայքարելու են համամասնական կարգի համար` դրա այս կամ այն տարբերակով, որն էլ, ի վերջո, կընդունվի: Բայց ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել: Նախ՝ ընտրակարգը միակ խնդիրը չէ: Պետք է հստակ սահմանել ոստիկանության և դատարանների իրավասությունները՝ տարբեր խախտումների, հատկապես ընտրակաշառքի պարագայում: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել արտախորհրդարանական ուժերի տեսակետը: ԱԺ-ում ներկայացված պատգամավորներից զատ՝ կան բազմաթիվ այլ՝ նույնքան արժանի և նույնիսկ ավելի արժանի գործիչներ»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am