Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
