Հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը վաճառքի հանված լինի արտերկրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորի համար արտադրված, վաճառքի ոչ ենթակա պահածոները, որոնք Մանվել Գրիգորյանի վայրի գազանների ճաշացանկում էին ներառված, տեղական արտադրության են, չնայած ապրանքանիշը ռուսերեն տառանշմամբ է՝ OMK։ Այս ապրանքանիշն արտադրում է «Հովսեփյանների պահածոների գործարանը», որի իրավաբանական հասցեն գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ 2006-ին հիմնադրված գործարանը պատկանում է Համլետ Հովսեփյանի ընտանիքին, ում անունով էլ գրանցված է ԱՁ-ն։ Ապրիլյան պատերազմից հետո Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառքի էին դրվել «Համազորային չոր օրապահիկները»՝ «Զինվորի բաժին», «Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ («Էլիտ կապիտալ» ապրանքանիշի)։ Թե ինչպես էին դրանք հայտնվել Լեհաստանում, ՀՀ զինդատախազությունը փորձեց հետաքննություն անել, սակայն արդյունքների վերաբերյալ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց։ Հովսեփյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ իրենց արտադրանքը եւս վաճառքի հանված լինի արտերկրում կամ հայտնված լինի կենդանիների կերակրման պահեստարաններում։ Նա բացառեց. «Դրանք արտադրվելուց հետո մեկ ճանապարհ ունեն՝ մեր մոտից գնում են ուղիղ ՊՆ-ի N 1 պարենային բազա, եւ հետո՝ այդ պահածոների վրա ՊՆ դաջվածք կա, լիտոգրաֆիա է արված, այնպես ենք արել, որ նման խնդիրներ չառաջանան։ Մենք էլ ենք խուսափում, որ հանկարծ դրանք ինչ-որ մեկի ձեռքում հայտնվեն»։ Նաեւ հավելեց, որ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն ՊՆ-ի ամենափոքր մատակարարն է, միայն իրենք տարեկան 300 միլիոն դրամից ավելի ապրանք են մատակարարում բանակին։ Իսկ ձեզ մյուս խոշոր մատակարարները չե՞ն փորձում ճզմել, դուրս մղել գնումների գործընթացից։ «Թույլ տվեք չպատասխանել»,- հոգոց հանեց Հովսեփյանը՝ հավելելով. «Հույս ունենք, որ նոր Հայաստանում նման խնդիրների այլեւս չենք առնչվելու»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am