Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Վահան Կոստանյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։
