ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին
«Ժամանակ»-ը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն մի օր կարող է դառնալ հանրային սեփականություն»: Մանրամասները՝ թերթի համարում:
