«Անարդար աշխարհ.... Շմայսը շատ վիրավորված է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Անարդար, անարդար աշխարհ: Շմայսը շատ վիրավորված է: Նա հուզմունքով դեռ սպասում է, որ իրեն ԱԱԾ տանելու կապակցությամբ ՀՀԿ-ն պիտի խոսի պետության ռեպրեսիվ գործողությունների մասին և Շմայսին քաղաքական հալածյալ ներկայացնի, բայց կարծեք թե ձեն-ձուն չկա: Ինքն էլ մի կողմից ՀՀԿ-ի «թույլտվությանն» է սպասում, մյուս կողմից չի կարողանում «քաղաքական հետապնդում» բառերը ձևակերպել ու բարձրաձայնել: Հա, են ի՞նչ էր, ռեպրեսիա, եդ բառն ի՞նչ էր նշանակում, տեր Աստված, ռեպրեսիան ի՞նչն էր: Էդ խոսքը Արմեն Աշոտյանն էր լավ ու գեղեցիկ ասում: Բայց նա գիտեր՝ երբ ասի, ոնց ասի, հիմա բերանը ջուր է առել: Դե ինքն ով է Արմեն Աշոտյանի համար: Բայց նա ի՞նչ է, չգիտի՞, որ ինքը հեղափոխության օրերին, չհաշված իր բրիգադը, սեփական ոտքերով ու ձեռքերով է պատժել փողոցի հեղափոխականներին, նույնիսկ նկարված ապացույցներ ունի: Է՞լ ինչ չի արել քաղաքական հալածյալ ներկայացվելու համար՝ տարիներ շարունակ կազմակերպել է ընտրակեղծարարությունը, պետք եղած ժամանակ անհրաժեշտ չափով ծեծել է հակառակորդ ընդդիմադիրներին, «դեպուտատ ժամանակ» անմռունչ աջ ու ձախ կոճակներ է սեղմել, իր փայից միշտ բաժին հանել է կուսակցական վերադասին, երբեք ուրիշի փային չի հավակնել՝ նրանց «հացին վայիս չի եղել», միշտ խեղճության մեջ է պահել իր տնօրինության գյուղացիներին, ակտիվորեն նպաստել է արտագաղթին, սուս ու փուս դիմացել է, որ իր կերպարը, իր լուսանկարը որպես ՀՀԿ-ի ծաղրանկար ներկայացվի, լավ տուն ու տեղ է դրել, բոլորին լավ պատիվներ է տվել, հիմա իրեն տեր կանգնող չկա: Հիմա այս անտեր մարդն ինչ անի, ում բողոքի, ումից օգնություն սպասի: Գոնե մի քանի եվրոպացի դիտորդ երևա հորիզոնում, իր հակահեղափոխական գործունեության ապացույցները ցույց տա, ապացուցի, որ հիմա պատժվում է ռեժիմին հավատարմության համար: Թե չէ սրանք իր վրա քրեական գործեր կդնեն, կապացուցեն, ոնց գեներալ Մանվելի դեպքն է, դե գնա ապացուցի, որ դու քաղաքական ես: Բայց դեպուտատ մարդ է եղել, չէ՞, անմռունչ հպատակ հանրապետական է, չէ՞, սիրտը երկրի համար ցավում է, չէ՞, հա, ինչ անենք, որ մի քանիսին տնտեսական, ոմանց էլ ֆիզիկական մուշտի է տվել, երկրի համար սրտի ցավից է տվել, չէ՞, խեղճ գյուղացիներ են եղել, այդքա՞նն էլ չաներ, բա ի՞նչ աներ, թողներ, որ երկիրը, հարազատ գյուղը իր փոխարեն անարժանների ձե՞ռքն ընկներ: Անարդար աշխարհ:

դիտվել է 1000 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am