«Եղբորս պահել են ջրհորում` շղթայված». Մանվել Գրիգորյանի պատճառով սնանկացած ու զենքի սպառնալիքով Հայաստանը լքած ընտանիքի սարսափազդու պատմությունը

Մայա Սթեֆանի Մնոյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Շուրջ երկու տասնամյակների լռությունը խախտելով՝ այսօր կպատմեմ ողջ իրողությունը, որի հետևանքով ընտանիքս ստիպված եղավ ուղղակի փախչել Հայաստանից: Չակերտավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը և հանրությանը ցնցած վերջին իրադարձություններն ընդամնենը բացահայտումն են նրա՝ տարիներ շարունակ ծավալած անմարդկային ու անբարո գործունեության: Գիտակցելով, որ Հայաստանում փոխվել է իրավիճակը՝ հույս ունեմ, որ տարիներ անց իրենց արժանի պատիժը կստանան այն անձինք, ովքեր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կործանեցին իմ հայրական ընտանիքը: 1997 թ. 20-21 ամյա եղբարս՝ Էդգար Մնոյանն, ով բանակից զորացրվելուց անմիջապես հետո աշխատանքի էր անցել ֆինանսների նախարարությունում, մի օր առևանգվում է: Նշեմ, որ վերջինս բանակ զորակոչվելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ վերջինիս թիկնազորում ծառայությունը շարունակելու: Այդ տարիների համար մեր ընտանիքը բավականաչափ ապահովված էր: Հայրս՝ Ստեփան Մնոյանը, ինչպես յուրաքանչյուր ծնող, հաճախ այցելում էր որդուն տեսակցելու: Մ. Գրիգորյանի աչքից չեն վրիպում հոգատար ծնողի ճոխ այցելություններն, արտասահմանյան մակնիշի մեքենաները և ծառայությունն ավարտելուց հետո ենք միայն հասկանում, թե Մանվելի թիրախում հայտնված մեր ընտանիքը՝ եղբորս ծառայությունից հետո ինչպիսի չարչարանքների ու զրկանքների պիտի ենթարկվեր: Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողն ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ... Կատարվածից հանկարծակիի եկած՝ ստիպված վճարեցինք պահանջված 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն դրանով չավարտվեց մղձավանջը. դա միայն սկիզբն էր: Տարատեսակ պահանջներով հաճախակի զանգերն ու այցելությունները մեր տուն չէին դադարում: Նրանց սանձարձակության, ամենաթողության և անպատժելիության աստիճանը հատել էր բոլոր սահմանները. նույնիսկ ակնարկում էին հորս՝ թե լավ էլ ջահել, սիրուն աղջիկներ ունես... Վճարում էինք՝ ինչ պահանջում էին՝ կլորիկ գումարներ, գույք, մեքենա, հուսալով, որ գոնե թույլ կտան լսել Էդգարի ձայնը, քանի որ նրանց բոլոր պահանջները կատարելուց հետո էլ, որևէ տեղեկություն նրա ողջ լինելու մասին մեզ չէին տրամադրում: Հերթական պահանջներից մեկը՝ մեկ կգ և ոչ մի գրամ պակաս ոսկի էր, որը հավաքվեց մեզ սրտացավ մարդկանց օգնությամբ. տալիս էին անգամ իրենց նշանի մատանիները, որ ուղարկենք Մանվելին, միայն թե եղբորս ողջ լինելու մասին տեղեկություն ստանանք: Երեք ամիսների ընթացքում հասցրին հիմնովին սնանկացել մեզ այն աստիճան, որ մեր սնունդն ապահովում էին հարազատները, հարևանները, բարեկամները: Միակ բանը, որ մնացել էր Եր. Քոչարի 21, բն 66 հասցեում գտնվող բնակարանն էր, որը դարձավ վերջին գլխագինը: Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով: Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում: Նրանցից մեկը հորաքրոջս ամուսինն էր, որ գնացել էր Արշալույս գյուղ՝ փորձելով ինչ-որ բան ճշտել եղբորս մասին և գերեվարվել էր մանվելականների կողմից: Նրան շուրջ մեկ ամիս լծել էին անմարդկային պայմաններով աշխատանքի և բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ ստացան պահանջված 8000 ԱՄՆ դոլարը, որը վճարեց հորաքրոջս տղան: Ամբողջ պատմությունն այսքանով ներկայացնել հնարավոր չէ, մեր բոլոր հարազատներն ու մտերիմներն ավելացնելու բազմաթիվ զարհուրելի դրվագներ կհիշեն, իսկ խոսքս եզրափակելու համար միայն կավելացնեմ, որ երեք ամիսների ընթացքում Էդգարին պահել են ջրհորում՝ թևերը մեջքի կողմում շղթայած, առանց սննդի: Եղբայրս ողջ է մնացել Մանվելի մոտ ծառայություն իրականացնող զինվորների շնորհիվ, ովքեր երբեմն աննկատ կարողացել են սխտոր գցել ջրհորը, որպեսզի Էդգարը կարողանա գոյատևել, իսկ արդեն ազատվելուց հետո երկար ժամանակ եղբորս մոտ սովորություն էր մնացել քնել թևերը հետ պահած: Էդգարին բաց թողնելուց հետո Մ. Գրիգորյանի վերջին պահանջն այն էր, որ մեր ընտանիքը անմիջապես լքի Հայաստանը: Սկզբում փախանք Վրաստան: Հետագայում գաղտնի վերադարձանք Հայաստան և ընդմիշտ հեռացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հ.Գ. Այժմ պատրաստվում ենք գրավոր դիմելու Հ.Հ. վարչապետին, Հ. Հ. գլխավոր դատախազին, Հ. Հ. ոստիկանապետին: Ինչից հետո կվերադառնանք հայրենիք: Լրացուցիչ տեղեկություններ և անձանց անուններ կտրամադրենք նախաքննության ընթացքում: Մայա Մնոյան»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am