Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստություն հայտնեց, թե համաներումները կարող են բյուջեի վրա մեծ բեռ լինել, Փաշինյանը հակադարձեց, թե հսկայական ստվերային տնտեսություն կա, որը պետք է հարկային դաշտ բերել: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, Դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- հայտարարեց վարչապետը: Սակայն այս երկրի ֆինանսական հոսքերին ու փողերին միշտ տեղյակ Ատոմ Ջանջուղազյանը չէր կարող հենց այնպես մտահոգություն հայտնել և հույսը դնել ստվերի կրճատման վրա, որն անգամ հաշվարկված էլ չէ, այսինքն, հայտնի չէ` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերը: Բայց ամեն ինչ հերթով: Հայտարարվեց, որ այսուհետ պարտադիր կուտակային համակարգում պետության միջամտությունը լինելու է 7,5 տոկոս, սա ենթադրում է բավականին մեծ՝ շուրջ 12 միլիարդ դրամի ծախս բյուջեի վրա, այսինքն, պետք է լինի մշտական հոսք պետական գանձարան, որ այդ ծանրաբեռնվածությունը մեղմացվի: Մինչդեռ ոչ ոք կոնկրետ չի ցուցանում, թե որտեղից են լինելու այդ մուտքերը բյուջե: Իսկ բյուջեն պոպուլիստական հայտարարություններով չի կարող լցվել, այն հստակ տրամաբանություն ունի. եթե ավելացնում ես ծախսերը, պետք է ցույց տաս, թե որտեղից ես եկամուտներ բերում: Հաջորդը. շուտով եկամտահարկի դրույքաչափի իջեցում է նախատեսում կառավարությունը, որը կրկին բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Իսկ եթե այս ամենին գումարենք նախարարից մինչև վարչապետ մշտապես հնչած այն հայտարարությունները, թե թոշակ, նվազագույն աշխատավարձ պետք է բարձրացնենք, իրավապահ համակարգին, հարկայինին, ուսուցիչներին, դասախոսներին... բոլորին պետք է շատ վճարենք, որ զերծ մնանք կոռուպցիոն դրսևորումներից, հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով, որտե՞ղ են այդ գումարները: Մեկ նկատառում ևս. երբ հանրապետականները քննադատում էին կառավարության ծրագրում թվեր չլինելու հանգամանքը, շատ տնտեսագետներ դա բացատրեցին այն հանգամանքով, որ նոր կառավարությունը դեռ հստակ չի գնահատել ստվերը, դրա համար էլ թվերը բացակայում են: Ասել է՝ եթե չեն գնահատել ստվերը, չունեն նաև դրա կրճատման մեխանիզմները: Իսկ մեկ սուպերմարկետի` 5 տոկոս շրջանառության հարկ վճարելը հարցը հաստատապես չի փակում, անգամ 20 տոկոսի դեպքում էլ իրավիճակն արմատական փոփոխության չի ենթարկվի: Դա ո՛չ պետական ապարատի աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացման հնարավորություն չի տալիս: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հույսը թալանած միջոցները պետական բյուջե բերելն ու այս հարցերը կարգավորելն է, այս առումով էլ մեծ խնդիր կա: Իսկապես, թալանի մասշտաբները շատ մեծ են եղել մեր երկրում, և եթե նոր վարչապետին հաջողվի ողջ թալանն «առգրավել» ու բերել բյուջե, դա միայն որոշակի ժամանակի ու որոշակի խնդիրներ լուծելու համար է։ Իսկ այն ծախսերը, որ նրանք հայտարարում են, ենթադրում են միջոցների շարունակականություն, բյուջեի մշտական հոսքեր: Գողացված կամ թալանված միջոցներով բյուջե լցնելը մեկ «ակտով» իրականացվող գործողություն է, ինչ-որ նպատակի կծառայի և վերջ, այնինչ այն ծախսերը, որ բյուջեն իր վրա է վերցնում, անընդհատություն են ենթադրում: Ասենք, բյուջեից թալանած գումարները հետ բերելով մեկ տարի թոշակ ու աշխատավարձ բարձրացրին, հետո՞: Անշուշտ, շատ լավ է, որ նոր ղեկավարությունը «գեներալնի ուբորկա» է սկսել երկրում, բայց, զուտ տնտեսական հաշվարկների առումով, կառավարության խոստացած փոփոխությունները հնարավոր են ոչ թե թալանածը հետ բերելով, այլ տնտեսական աճ և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելով, այլապես բյուջեն կոլապսի կենթարկվի: Մեծ հարց է նաև՝ արդյոք կառավարությունը գնահատե՞լ է, թե Հայաստանում որքան պոտենցիալ հարկունակ ոլորտներ կան կամ գործունեության տեսակներ, որոնք ստվերում են և բյուջեի ամենամյա լրացուցիչ եկամուտների աղբյուր կարող են լինել: Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի, թե բյուջեի ինչ հոսքերով են իր խոստումները կյանքի կոչվելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am