Առաջին տիկնոջն ազատազրկում է սպառնում
Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության եւ հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային: Այդ մասին հայտնել է Haaretz թերթը:Սառա Նաթանյահուն անօրինականորեն ծախսել է բյուջետային փողերը: Վարչապետի տիկինն ինքը ավելի վաղ մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված նաեւ վարչապետի դիվանատան գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Էզրա Սայդովին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
