«Պետական գաղտնի՞ք». Վազգեն Մանուկյանը «Երկիր» թերթի նախկին լրագրողի հայտարարությունը կեղծիք է որակում

«Երկիր» թերթի նախկին լրագրող Նաիրի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե 1993 թվականին որպես թղթակից եղել է «Մանվել Գրիգորյանի կորպուսի դիրքերում» և ականատես եղել վերջինիս ու նրա կնոջ ցոփ կյանքին և սոված, սառնամանիքին ցնցոտիների մեջ կռվող զինվորների պայմաններին: Բադալյանը նաև հավելել է. «Երբ այդ մասին գրեցի «Երկիր» թերթում, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը զանգել էր խմբագրին, թե իրեն (ինձ) գնդակահարելու է պետական գաղտնիքներ հրապարակելու համար (պարզվում էր զինվորների հանդեպմմանվելի սադիզմն ու հանցագործությունները պետական գաղտնիք են)...»,-գրել է նա: Բերջինիս գրառման վերաբերյալ ankakh.com-ը մեկնաբանություններ է խնդրել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից և «Երկիր» թերթի այդ ժամանակվա խմբագիր Աղվան Վարդանյանից: Վազգեն Մանուկյանը գրառումը բացահայտ սուտ որակեց, Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ երբևէ Վազգեն Մանուկյանը որևէ հոդվածի հետ կապված իրեն չի զանգել և որևէ բան չի ասել: «Պաշտպանության նախարար եղած ժամանակ մեր բանակը ձևավորվեց և մեծ հաջողությունների հասավ, որովհետև մենք նման երևույթների դեմ պայքարում էինք և բանակում ապահովում էինք միասնություն,-ասաց Մանուկյանը,-ես ինքս, իմանալով Մանվել Գրիգորյանի կամ մեկ ուրիշի կողմից նման արարքների մասին, միանգամից կպատժեի: Այնպես որ, գրածը բացահայտ սուտ է, փտած ուղեղի հետևանք: Ես երբևէ որևէ խմբագրի չեմ զանգել այս կամ այն հոդված համար, նամանավանդ պատերազմի ժամանակ, երբ եղել եմ Պաշտպանության նախարար: Ընդհանրապես, բանակի կառուցման ժամանակ, որպես Պաշտպանության նախարար, ես պայքարում էի, որպեսզի ֆիդայիներից ու պրոֆեսիոնալ զինվորականներից միասնական մի բանակ ստեղծվեր: Ես դեմ էի զինված ջոկատների գոյությանը բանակի կառույցից դուրս: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղի ունեցավ երկրապահի առաջին համագումարը, ես խորը գիտակցում էի, որ դա կատարվում է քաղաքական նպատակներով, քանի որ նման առանձին կառույց ստեղծելու կարիք չկար, դա հակասում էր կառուցվող բանակի ամբողջ տրամաբանությանը, իսկ երկրապահն արդեն ձուլվել էր բանակին: Հետո մենք առնչվեցինք այդ խնդրին, երբ այդ կառույցի ղեկավարությունը կառույցն օգտագործում էր ընտրությունների ժամանակ, իսկ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ուղղակի իմ դեմ»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am