Նախարարը երկու տարբերակ է առաջարկում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Հայաստանն ի վերջո պետք է քայլ առ քայլ անցնի այդ մոդելին: Մոդելին անցնելու համար նախարարը որպես առաջին տարբերակ հնարավոր է համարել մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամը (Public Insurance Fund), երկրորդը՝ մասնավոր ապահովագրական ընկերությունները, որոնց պետությունը պետք է խիստ վերահսկի։ Այնուհետև, իր հետևորդների խնդրել կարծիք հայտնել իր առաջարկի շուրջ:
