ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ԱԱԾ աշխատակիցները այս պահին խուզարկություն են իրականացնում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Առաքել Մովսիսյանի (Շմայս) բնակարանում։ Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թրաշել Առաքել Մովսիսյանի գլուխը։
