Սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունցել: Այս մասին հաղորդել է ադրբեջանական minval.az-ը: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ադրբեջանցի սահմանապահների և մի խումբ սահմանախախտների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահներից մեկը վիրավորվել է: Ջալիլաբադը գտնվում է ադրբեջանա-իրանական սահմանային հատվածում:
