Շտապ. Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց
Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու մեջ, իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու:
