Բաժնի պետն ուսանողից 120.000 դրամ կաշառք է պահանջել

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում քրեական գործ է հարուցվել ԶԼՄ-ներից մեկի կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրապարակումների հիման վրա: Դրանք Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 30-ին էին ուղարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին: Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության «Կումայրու» բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը: Ուսումնասիրությունների արդյունքում, առկա փաստական տվյալներով ՇՄ դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՔՕ 180, 181 հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում 2006-ից 2009 թվականներին, ինչպես նաեւ մասնաճյուղի հենակետային վարժարանում գործել են սննդի օբյեկտներ, որոնց համար կոնկրետ անձը ամսական, կոնսերվատորիայի դեպքում 100 ԱՄՆ դոլար, վարժարանի համար 40.000 ՀՀ դրամ վճարել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտորին: Խոսքը 5000 ԱՄՆ դոլարի եւ մոտ 1 մլն 200.000 ՀՀ դրամի մասին է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2012 թվականին մասնաճյուղի ուսանողներից մեկից բաժնի պետը պահանջվել է 120.000 դրամի տեսքով կաշառք՝ պետական քննություններին խնդիրներ չունենալու եւ այդ ընթացքում հյուրասիրություններ կազմակերպելու նպատակով: Պահանջված գումարից տրվել է 100.000-ը: Ձեռք են բերվել նաեւ փաստական տվյալներ, որ 2017 թվականին նույն հաստատության բաժնի պետի կողմից ուսանողներից մեկից նույն նպատակով պահանջվել է 50.000 դրամ: Խնդիրը հնարավոր է եղել հարթել կոնսերվատորիայի նախկին աշխատակիցների միջամտությամբ: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն չկա:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am