ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց դատավորին որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունը և Գառնիկ Հովակիմյանի համար որպես խափանման միջոց ընտրում ստորագրությունը չհեռանալու մասին:
