«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանը ևս ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր որոշեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի փաստաբանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Լամբարյանը, որը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը, ազատ կարձակվի 500,000 դրամ գրավի դիմաց։
