Օդային «գրոհներ». ՍՈւ-31CM-ին պատասխանեցին անօդաչու թռչող սարքը խոցելով

Այսօր ժամը 11:20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք, հաղորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում», - ասվում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Այսպես, ադրբեջանական կողմը ցույց է տալիս, թե որքան «զգոն» է: Մանավանդ վերջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ այցելելուց հետո որոշ լուսանկարներ հրապարակեց՝ Բաքուն ցույց է տալիս, թե «իրավիճակի» տերն է: Կարելի է հասկանալ, թե ինչն է զայրացրել Բաքվին... Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. - «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»: Անգամ ռուսաստանյան РИА Новости գործակալությունն էլ գրել էր, թե նա լուսանկարվել է Երևանի Էրեբունի օդանավակայանում, հավելելով որ «Փաշինյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»: Իսկ դրանից առաջ՝ Բաքուն ցնցումների մեջ ընկած նշել էր, թե իր ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Նշված է, որ հաղորդագրության նպատակը հայկական որոշ լրատվամիջոցների լուրերը հերքելն է, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում: «Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին և 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որևէ կործանիչ չի երևում: Թռիչքուղու մոտ գտնվում է մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու Як-52 և մեկ զբոսաշրջային, թեթև CH-701 ինքնաթիռ, ինչպես նաև Ми-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել», - Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am