Բայց սևազգեստ մայրերին ու երեխաներին ներքաշելո՞վ

Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել։ Եվ չունենք։ Անգամ եթե Ուրֆանյանի մայրն է նման հայտարարություն անում, միևնույն է գիտեմ, որ ո՛չ։ Չունենք մենք խոտ ուտող հերոս։ Եվ նման զինվոր էլ չունենք։ Երբեք չենք ունեցել… Փոխարենը ունենք լրատվամիջոց, որը չի խորշում սևազգեստ կանանց հուզմունքը որպես իրականություն ներկայացնել։ Ունենք նաև վարչապետ, որը պատասխանում է տասնամյա աղջնակի զանգերին, հանդիպում նրա հետ և խոստանում, որ ամեն ինչ կանի, որպեսզի մեր զինվորները սոված չմնան։

Եվ այս ամենն ասվում է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանի տարածքներում զինվորների համար նախատեսված սնունդ է հայտնաբերվում։ Կասեք պատահականությո՞ւն է։ Չէ, չեք համոզի։ Դուք էլ գիտեք, որ պատահականություն չէ։ Ի՞նչ է ուրեմն։ Հանրությանը համոզելու փո՞րձ, որ գեներալ Մանվելը շատ վատ բան է արել։ Բայց ո՞վ էր դրանում կասկածում։ Նախկին իշխանությունների դեմ ուղղված քարոզչությո՞ւն։ Հնարավոր է։ Բայց սևազգեստ մայրերին ու երեխաներին ներքաշելո՞վ։ Այդ դեպքում ինչո՞վ են էլ նորերը տարբերվում հներից՝ օրինակ, Քեթրինի Միհրանից։ Նա էլ էր չէ՞ այդպես ձայն հավաքում ընտրություններում։ Խնդիրն արժեքների տիրույթում է։ Ուզում եմ շատ անկեղծ լինել։ Այո, ինձ դուր է գալիս, երբ ԱԱԾ աշխատակիցները բացահայտումներ են անում, ձերբակալում կամ խոչնդոտում կոռումպացված գործիչներին։ Այո, ինձ դուր է գալիս, երբ Հայաստանում հետապնդվում են քրեական հեղինակությունները, այսպես կոչված, «օրենքով գողերը» և այլն։ Բայց չէ էլի, սիրելիներս։ Չէ, համոզիչ չէ այս ամենը։ Համոզիչ չէ, որովհետև Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց 5 պակաս Սամվել Բաբայանն է ազատ արձակվել։ Որովհետև ազատ են արձակվում նաև պետության հիմքերը սասանած, իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող հայ սպային սպանած զինյալները։ Առավել ևս համոզիչ չէ, որովհետև նույն ինքը՝ վարչապետ Փաշինյանը, դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող՝ թող և ոչ սովորական, բայց այնուամենայնիվ ցուցարար։ Համոզիչ չէ, որովհետև չկան այսօր այլևս անձեռնմխելի արժեքներ։ Որովհետև «Ազատության» թեթև ձեռքով Ուրֆանյանի մայրն իր հերոս որդուն խոտ ուտող զինվոր է դարձնում։ Եվ բոլորը հրճվում են։ Ոչ ոք ետ չի նայում։ Ոչ էլ առաջ է նայում։ Պարզապես ոչնչացնում է այն ամենը, ինչն այս պահին իրեն դուր չի գալիս… Դե հիմա էլ հարցրեք, թե ինչո՞ւ եմ բողոքում նոր կառավարությունից»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am