Շատ ուրախ եմ, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել. Լենա Նազարյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշել է, որ շատ ուրախ է, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել: «Կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում, ունի շատ ծրագրեր, հուսով եմ, որ հնարավոություն կտրվի դրանք իրականացնել», - ընդգծեց նա: Այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել ՝ անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Նա նշել էր, որ խոսել է Թանդիլյանի հետ եւ եկել են համաձայնության, որ վերջինս շարունակի պաշտոնավարել:
