Բարոյականության մասին նուրբ մեսիջներ Ռուսաստանին՝ Երևանից

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել ռուսաստանյան Gazeta.ru կայքում, որտեղ նա ուշագրավ միտք է արտահայտել, թե «ինքնիշխան և բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան և հակառակը»: Նա բացատրում է, որ հայկական պետության նոր ղեկավարությունը հավատարիմ է ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանման գծին, այլ նաև այդ կապերին նոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ազդակներ հաղորդելուն: «Ես համոզված եմ, որ մեր երկու կողմերի միջև հարաբերություններն ունեն հսկայական ներուժ, որը մենք պարտավոր ենք օգտագործել ի շահ մեր երկրների և ժողովուրդների», ըստ Մեդիամաքսի՝ գրել է Արմեն Գրիգորյանը ռուսաստանյան պարբերականում հրապարակված հոդվածում: Այնուհետև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, որ մեր հասարակությունը ցավոտ է ընդունում այն փաստը, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի գործընկերները և դաշնակիցները չեն մշակել առավել զգայուն հարցերի շուրջ միասնական ռազմավարական դիրքորոշում: «Անթույլատրելի է, որպեսզի մենք և կառույցի անդամ մեր գործընկերները անտեսեն այլ երկրների կողմից հնչող տարածքային պահանջները, չէ որ նման հռետորաբանությունը նաև կարող է ընկալվել որպես ագրեսիայի գործողություն... Մի՞թե ռազմավարական դաշինքը չի նշանակում ավելացված քաղաքական արժեքի առկայություն՝ միմյանց համար հատուկ կարգավիճակի փոխադարձ ճանաչման տեսքով: Անկասկած, մեր հարաբերությունները պետք է ունենան բարոյական սկիզբ, հատկապես քաղաքական հարթության մեջ», գրել է Արմեն Գրիգորյանը: Ապա` նա հավելում է. «Մենք պետք է ընդունենք, որ ժողովուրդները չեն մտածում սառը, հաշվարկային հասկացություններով: Նրանք ապավինում են բարոյականությունը և արդարությանը: Հայ ժողովուրդը տեսնում է տվյալ իրավիճակում միայն մի պատկեր՝ դաշնակիցները տալիս են մեր հակառակորդին գործիք, որն օգտագործվում է բացառապես ագրեսիվ նպատակներով: Իհարկե, մենք պետք է քննարկենք այդ հարցն ամենաբարձր մակարդակով և գտնենք լուծումներ, որոնք բխում են մեր երկրների շահերից: Այդ լուծումների հայեցակարգը բավականին պարզ է. ինքնիշխան և բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան և հակառակը», - ընդգծել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Արմեն Գրիգորյանի հիմնական ուղերձը հետևյալն է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն կարող թույլ տալ իրեն լինել հակառուսական, հակաեվրոպական, հակաիրանական կամ հակաամերիկյան: «Մենք մշտապես եղել ենք «և-և» բանաձևի կողմնակիցը, ինչը գործնականում կիրառվեց, երբ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեց քաղաքական համաձայնագիր ԵՄ-ի հետ: Այդ ուղղվածության շրջանակներում հայ-ռուսական հարաբերություններին մեծ ապագա է սպասվում, քանի որ մենք մյուսներից շատ ենք շահագրգռված խաղաղության և կայունության ապահովման մեջ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը դժվար է գերագնահատել»,- ամփոփել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Պաշտոնական Երևանը Մոսկվային սիրաշահելու, միաժամանակ ռուսաստանյան հովանու ներքո կառույցներում Հայաստանի դաշնակիցներին՝ Ռուսաստանին և մյուս պետություններին որոշակի ուղերձ է հղում առ այն, որ Ադրբեջանին հետ «խաղերն» ընդունելի չեն Հայաստանի նոր կառավարության համար: Միաժամանակ, պաշտոնական Երևանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ շարունակելու է Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականությունը, այսինքն՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը ամենևին էլ չեն նշանակում՝ ի հաշվի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, և հակառակը՝ Արևմուտքի հետ հարաբերությունները չեն նշանակում՝ ի հաշվի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am