Սարգսյանը հետաձգել էր 12 կործանիչների գործարքը, Մոսկվան ե՞րբ կմատակարարի դրանք Փաշինյանի կառավարությանը

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը ի զուր չէր օրեր առաջ լուսանկար հրապարակել, որտեղ նա նստած էր ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում... Երեկ ռուսաստանյան մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Ահա, փաստորեն, Մոսկվան մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ռուսաստանյան «Կոմերսանտը» երեկ մանրամասներ է հայտնել: Ըստ aravot.am-ի՝ թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում իշխանափոխությունից առաջ երկրի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-30 СМ կործանիչներ գնելու հարցը մինչև 2024թ.-ը: Պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական օդուժին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլ, ստորագրվել էր 2012թ., բայց այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ըստ թերթի՝ Ռուսաստանն ակնկալում է պայմանագիրն իրականացնել Հայաստանի արդեն նոր ղեկավարության հետ: Ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի՝ որոշակի քանակության Սու- СМ գնելու շուրջ Երևանի հետ բանակցությունները «գտնվում են բավականին առաջ քաշված փուլում, եթե հանգամանքները հարթ դասավորեն, պայմանագրի ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 տարում: Այնուամենայնիվ, «Ռոսօբորոնէքսպորտից» «Կոմերսանտին» ասել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Ավիացիոն արդյունաբերության մի քանի թոփ-մենեջերներ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել են, որ Սու- СМ-ի նկատմամբ Հայաստանի զինվորականներն ուշադրություն են սկսել ցուցաբերել դեռ 2010թ.՝ ելնելով երկրի օդային ուժերը թարմացնելու անհրաժեշտությունից: Ավելին, մոտավորապես 2012թ. Մոսկվան և Երևանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Հայաստանը պետք է մի քանի տարվա ընթացքում ստանար առնվազն 12 կործանիչ: Բայց պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Դրանից հետո կողմերը պարբերաբար և ապարդյուն կերպով քննարկել են պայմանագրի գործնական իրականացման հեռանկարները: Ընդ որում, ինքնաթիռներից բացի՝ Հայաստանին անհրաժեշտ էին նաև սպառազինության այլ տեսակներ: Այսպես, օրինակ, Երևանը դարձել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին ստացողը, ինչպես նաև ձեռք է ներել 300 մլն դոլարի զենք: Ըստ «Կոմերսանտի» տվյալների՝ Սու-30 СМ-ի մատակարարման թեմային կողմերը վերջին անգամ անդրադարձել են նախքան Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Հենց այդ հանդիպմանը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները հայտնել են ռուս մատակարարներին, որ առավել վաղ պայմանագրի առարկա դարձած «Սուխոյ» կործանիչների գնումը հետաձգում են 6 տարով՝ մինչև 2024թ.-ը: Ըստ թերթի աղբյուրների՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արդեն հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո երկու երկրների մասնագետների միջև սպառազինության արտահանման վերաբերյալ ակտիվ շփումներ չեն եղել: Բայց որոշակի ազդակներ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ արդեն եղել են. Փաշինյանը մայիսի 23-ին ուղղակիորեն հայտարարեց, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են համագործակցությունը դարձնել «առավել արդյունավետ»: Իսկ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը վերջին տարիներին գերատեսչությունում զբաղվում էր սպառազինության հարցերով՝ լավ հարաբերություններ պահպանելով ռուսական պաշտպանական- արդյունաբերական համալիրի հետ: Մոսկվան ակնկալում է պայմանագրի իրականացմանն անցնել հնարավորինս արագ. դա անհրաժեշտ է մինչև 2022թ. Իրկուտսկի ավիաշինարարական գործարանի բարեհաջող աշխատանքի համար: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ «ժամանակակից մարտական ավիացիոն համալիրների մատակարարումը կարող է դրդել Ադրբեջանին գնելու արևմտյան կործանիչներ»: Նման նախադեպեր արդեն եղել են. ի պատասխան Երևանի կողմից «Իսկանդարի» ձեռքբերման՝ Բաքուն գնեց բելառուսկան «Պոլոնեզ» համակարգերը: Հետևաբար այս մատակարարումը պետք է հավասարակշռվի Ադրբեջանին Սու-35 կործանիչներ առաջարկելու միջոցով, կարծում է փորձագետը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am