Մանվելի տուշոնկեն բյուջեն հաստատ չի լցնի. Գուրգեն Եղիազարյան (video)
« Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը մեր պատմության սև էջն է»,- այսօր Հայելի ակումբում լրագրոնղերի հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Եղիազարյանի խոսքով՝ մեր զինվորները զենք չունենալու պատճառով բահով էին կռվում. «Սանտավիկից մինչև խտացրած կաթ. սրանք գողության կոնկրետ օրինակներ են: Ստացվում է, որ հայ ազգը իր երեխայի բերանից կտրում ու ուղարկում է բանակին, նույնիսկ այդ պարագայում կան առնետներ, որոնք թալանում են բանակից»: Գուրգեն Եղիազարյանը հավելեց, որ այն մարդը ով ձեռք է բարձրացնում 3-րդ դասարանի աղջնակի նամակի վրա, գուցե ավելի վատն է, քան արտաքին թշնամին: Մանրամասները՝ տեսանյութում.
