«Մթամ 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ». Սամվել Ալեքսանյանը՝Մանվել Գրիգորյանին այցելելու մասին (video)
Աժ-ում լրագրողները պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարցրեցին,թե արդյոք այցելել է Մանվել Գրիգորյանին,ինչին ի պատասխան նա ասաց . «Մանվել Գրիգորյանին մթամ 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա պտի այցելեմ»: «4 տարի որտե՞ղ պիտի այցելեիք»,- հարցրեցին: «Որտե՞ղ, ես շատ իմանա՞մ»,- ասաց նա: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին ազատազրկելու վերաբերյալ երեկվա քվեարկությանը, վստահեցրեց, որ ինքը դեմ քվեարկողների թվում չէ, իսկ ովքեր դեմ են քվեարկել, նրա խոսքով՝ շատ սխալ բան են արել:
