Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

«168 ժամ»-ը գրում է. Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։ Այսպես, 2018 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ ՏԱՑ-ի հավելաճը ժամանակահատվածի կտրվածքով այս տարվա ընթացքում նվազել է։ 2018 թվականի հունվար-մարտին այն 11% էր, հունվար-ապրիլին 9.7%։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց մայիսի 8-ին և նոր կառավարության կազմը մինչև մայիսի 15-ն արդեն գրեթե ամբողջությամբ ձևավորված էր։ Այսինքն, զուտ ժամանակագրական առումով՝ մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված։ Սակայն, բնականաբար, մայիսին արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները ոչ մի դեպքում չի կարելի համարել նոր կառավարության գործունեության արդյունք, քանի որ դրանք նախորդ կառավարության գործունեության արդյունքներն են։ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքները տնտեսական վիճակագրության մեջ կերևան 2-3 ամսից ոչ շուտ։ Ընդ որում, նոր կառավարությունը դեռևս տնտեսական բնույթի որևէ լուրջ օրենսդրական նախաձեռնություն չի ցուցաբերել (բացառությամբ կուտակային կենսաթոշակի), և տնտեսությունը շարժվելու է նախկին ամիսների իներցիայով։ Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը կարող է նկատելիորեն ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Ստվերի և կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերը, որոնք թափ առան մայիսի վերջին և շարունակվում են մինչ օրս, կարող են նպաստել, որ հատկապես ներքին և արտաքին առևտրի ոլորտում արդեն հունիսի արդյունքներով գրանցվեն կտրուկ փոփոխություններ՝ «սպիտակ» դաշտ տեղափոխված ստվերի հաշվին։ Սակայն դա կարտացոլի ոչ թե տնտեսական վիճակի փոփոխություն, այլ կլինի պարզապես վիճակագրական տվյալների ճշգրտում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am