«Արա Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն». Ամատունի Վիրաբյան

Հայկական ժամանակը գրում է. Շրջանառվող լուրերին, թե Արա Պապյանն է ցանկանում զբաղեցնել Ազգային արխիվի տնօրենի պաշտոնը՝ Ամատունի Վիրաբյանն ասաց, որ տեղյակ չէ։ «Ես տեղյակ չեմ, թե ով է ուզում դառնալ տնօրեն, բայց, որ Արա Պապյանն ակտիվորեն մասնակցում է բողոքի այս գործընթացներին՝ դրանից տեղյակ եմ։ Նա ամեն շաբաթ իր էջն է թարմացնում եւ դնում մի տարի առաջ իմ կողմից հնչեցրած այն խոսքերը, որ «Ելքի» տղաները դեռ պետք է շատ աղ ու հաց ուտեն, որ պատկերացնեն, թե ով է նախկին պետական գործիչ Սարգիս Կասյանը։ Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն»,- ասաց Վիրաբյանը։ Պապյանը չժխտեց, որ հրապարակավ քննադատել է Վիրաբյանին։ Ավելին՝ ասաց, որ իր համար անընդունեյի է այն փաստը, որ Վիրաբյանը քննադատել է «Ելք» դաշինքին ու ասել, որ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Կասյանին. «Կասյանն այն սրիկան է, որը կործանել է հայոց պետականությունը, համեմատելու բաներ չեն»։ Ինչ վերաբերում է ազգային արխիվի տնօրենի պաշտոնում ընտրվելու հավակնություններին Պապյանն ասաց, որ ցանկություն չունի եւ երբեւէ չի էլ ուզենա։ «Ես դիվանագետ եմ, ակադեմիական գիտությամբ չեմ զբաղվում»,- ասաց նա։ Վերջինս ենթադրեց, որ, թերեւս նման մտքեր են առաջ եկել, երբ ինքը ստորագրել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում, որտեղ էլ նշված էր Վիրաբյանի չարաշահումների եւ թերի աշխատանքի մասին։ «Վիրաբյանի մասին բավական շատ բողոքներ են եղել, այդ թվում եւ ոչ միայն գիտական բնույթի, որոնք համապատասխան մարմիններին են փոխանցվել»,- ասաց Արա Պապյանը։ Վստահեցրեց, որ Ամատունի Վիրաբյանի կողմից բազմիցս իրականացվել է փաստաթղթերի անհայտացում, դրանց կամայական տրամադրում կամ չտրամադրում, կեղծում, սեփական ազգականներին տարբեր պաշտոնների նշանակում եւ նրանց միջոցով ֆինանսական զեղծարարություններ։ «Գրավոր վկայություններ կան։ Նամակը, որը ստորագրել ենք, դրանում Վիրաբյանի կամայական մոտեցումն է նշված եղել փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- ասաց Արա Պապյանը։ Նա վստահեցրեց, որ բացի գիտական չարաշահումներից, բազմաթիվ կոռուպցիոն չարաշահումների հեղինակ է Վիրաբյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am